Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր          ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով       Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց    

13 նոյ 2019 12:41

ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների դասախոսական կազմը դեկաների գլխավորությամբ խորհրդակցություն են  անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն: Լրագրողներին հայտնեց ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը: 
Նա հայտարարության տեքստից միայն առաջին կետը նշեց, որի համաձայն երկու ֆակուլտետների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարում են մեկօրյա դասադուլ, այսինքն՝ այսօր, որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրները, որոնք իրենք  բարձրաձայնում են, իրենց դասախոսներն իրենց կողքին են:

Հիշեցնենք, որ ԵՊՀ  Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր