Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

07 դեկ 2019 13:35

Արցախի շփման գոտում կրակոցների քանակը նվազել է

Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

Նախորդ շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր 220 անգամ՝ արձակելով 3500 կրակոց։
Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր