Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

17 դեկ 2019 13:04

Ռուբեն Հայրապետյան, նախկին իշխանություն…Դրանք ինձ համար դատարկություն են...Ի՞նչն եմ մատնել, կարող եմ ապացուցել

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, թե «սուտ մատնություն» է արել, նշել է.
«Ռուբեն Հայրապետյան, նախկին իշխանություն… դրանք ինձ համար մանրուք են, չեն հետաքրքրում: Դրանք ինձ համար դատարկություն են: Ես ինչ որ ասել եմ, փաստերով և փաստաթղթերով կարող եմ ապացուցել: Ես ո՞ւմ եմ մատնել, ես իրա վրա հո գործ չե՞մ տվել: Ի՞նչն եմ մատնել, ինչ որ կա, այն եմ ասել, որ ինքը ներդրումներ է արել մեզ մոտ, ինքը մեզ առանց տոկոսի վարկ է տվել: Մենք այդ վարկը ծածկել ենք: Այն, ինչ որ ներդրում էլ արել է, դա ճշտված է պայմանագրով, որ 20 տարի Հայաստանի հավաքականը պետք է մեզ մոտ խաղա: Այդ ներդրումները հո ձրի չի՞ արել: Այդ ներդրումների տակ պայմանագիր կա: 20 տարվա պայմանագիր, որ Հայաստանի հավաքականը պետք է անվճար խաղա: Ես հո չեմ ժխտում, որ ներդրում է արել: Ես ասում եմ՝ ինքը ներդրումներ է արել, բայց մեզ գումար չի տվել, մենք փողի հետ կապ չունենք: Մենք ակտեր ենք ստորագրել, թե ինքը ինչ է արել, այդ ակտերն առկա են, կան: Ի՞նչ մատնության մասին է խոսքը: Ինքը էդքան խելք չունի՞, որ չի հասկանում: Խուճապի մեջ է, իրանից դուրս խոսում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, հայտարարել է.

«Աշոտ Աղաբաբյանը մեղադրել է ինձ, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի հետ խաղից առաջ գումարներ է հատկացրել, և ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի՝ ՈՒԵՖԱ-ն երբևիցե որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում, երկրորդը՝ ՈՒԵՖԱ-ն ծրագրային որևէ կոպեկ, որևէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» մարզադաշտի վրա ծախսելու համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի հետ խաղից առաջ մենք պետք է ունենանք նորմալ խաղադաշտ: Հանդիպել եմ «Բուռնաշին» և նրան առաջարկել եմ, որ մենք ներդրումներ ենք անում, և իրենք 20 տարի անհատույց տալիս են մարզադաշտը հավաքականի խաղերի համար, պայմանավորվել ենք և ներդրումներ ենք արել զուտ ֆեդերացիայի գումարներով: Դա սուտ մատնություն է հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր