Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

24 դեկ 2019 17:30

Կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, Հայաստանը կդառնա տնտեսական գերեզման

Գնահատականս Կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ հետևյալն է՝ կարող էր ավելի վատ լինել, բայց գալով 2020-2021 թթ., շանսեր չեմ տեսնում, որ աստիճանաբար կլավանա: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանն ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Անցյալ տարի հրապարակվել է 5 տոկոս տնտեսական աճ, այս տարի կհրապարակեն 6.5 կամ 7 տոկոս, այս տարվա թիվը նաև նկարչության պրոդուկտ է, որովհետև այն չափազանցված է շուրջ 2 անգամ»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ տնտեսության կառուցվածքում առաջատար երեք ճյուղերն են ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, ծառայության ոլորտը՝ խաղերը, մոտ 25-30 տոկոս աճով, երրորդը՝ հանքարդյունաբերությունն է՝ 18 տոկոս աճով:


«Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հռչակված տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող է դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը: Միայն խիստ երևակայության դեպքում դա կարելի է անվանել որևէ հաջողություն: Ներդրումները նույնպես արհեստական են, պետությունը ցույց է տալիս ներդրումների աճ, բայց դա սխալ հաշվարկ է»,- նշեց տնտեսագետը:
Նախկին վարչապետն անդրադառնալով սոցիալական ցուցանիշներին, ասաց, որ նախորդ տարի աշխատավարձերը բարձրացվել են 3.8 տոկոսով, նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2.5 տոկոս գնաճ, իսկ այս տարի 5.9 տոկոսով է աշխատավարձը բարձրացել, 1.5 տոկոս էլ կազմել է գնաճ է. «Բայց այստեղ էլ հարց կա, կուտակայինը որ ներդրվել է, հաշվում են որպես եկամուտ: Օրինակ, որ ասում ենք այս տարի 5.9 տոկոս աշխատավարձի աճ է եղել, իրականում ոչ թե աշխատավարձն աճել է, այլ մենք կուտակայինն ինչ-որ փոխանցում ենք, որը ծախս է, հաշվում ենք որպես եկամուտ: Ստացվում է ոչ մի եկամուտ էլ չի աճել»:

Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի հիմնական ցուցանիշը, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է: Նրա տեղեկացմամբ՝ այս տարի անցյալ տարվա համեմատ կհավաքվի 200-220 մլրդ դրամ կամ 15 տոկոսով ավելի գումար:

«220 մլրդի 90 մլրդը տնտեսական աճի արդյունքում է, մոտ 75 մլրդ ստացվում է մեքենաների լրացուցիչ ներմուծումից: Այո, կա 60 մլրդ, որն ավելացել է հարկային վարչարարության հաշվին: Այսինքն, «հեղափոխական շունչը» արժեցել է ընդամենը 60-70 մլրդ դրամ ու կանգնել, մյուս տարի նման շարժում չունենք: Այսինքն, երբ ասում ենք աննախադեպ է երևույթը, այո, 2020 թ. 7 օրից կլինի, դա աննախադեպ երևույթ է: Մարդկության պատմության մեջ էլ երբեք չի լինի, որ 2019 թ.-ը լինի»,- նշեց նա: 

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսության զարգացման միակ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: «Միակ ելքը, որ Կենտրոնական բանկն սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այսպիսի փոփոխություններ չեք անում: Ինչ կա (Կառավարության մտքում – ) ես նույնիսկ չգիտեմ: Լավագույն դեպքում մենք այս կառավարության քաղաքականության արդյունքում կունենանք միայն կորուստներ, իսկ վատագույն դեպքում այդ կորուստները կարող են էլ ավելի ահռելի դառնալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր