Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

26 դեկ 2019 12:28

Թրոմբի ախտանշանները

Մաշկի վրա հանկարծ հայտնված կապույտ եւ կարմիր երանգավորումը կարող է վերջույթներում թրոմբի առկայության կարեւոր ախտանշան լինել։
Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, թրոմբների առկայության մասին կարող են վկայել նաեւ ձեռքերի եւ ոտքերի չանցնող այտուցները, ցավը՝ ինչպես ջղաձգության ժամանակ։
Թրոմբների առաջացման ռիսկը մեծ է շաքարային դիաբետ, ճարպակալում ունեցող, ինչպես նաեւ  60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Սովորաբար թրոմբները գոյանում են նվազած ֆիզիկական ակտիվության եւ նստած ապրելակերպի ֆոնին։ Երբեմն մահացու վտանգավոր թանձրուկները գոյանում են այն մարդկանց մոտ, ովքեր երկարատեւ թռիչքներ են կատարում։

Երբեմն օրգանիզմն ինքնուրույն ազատվում է թրոմբներից։ Բայց միշտ կա թոքերում թրոմբի հայտնվելու եւ թոքային էմբոլիայի առաջացման, կամ ուղեղում ու սրտում թրոմբի հայտնվելու հավանականություն, այդ դեպքում լինում է ուղեղի կամ սրտի կաթված։
Թրոմբների առաջացման բարձր ռիսկի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս կրել կոմպրեսիոն գուլպաներ։ Այդ գուլպաները խորհուրդ են տալիս կրել անգամ գիպսի տակ, եթե կա վերջույթի վնասվածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր