Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

06 փետ 2020 16:44

Տեսանյութ. Խուճապի չմատնվել.Մասնագետը ՝ բանանի միջի կարմիր գույնի վտանգավորության աստիճանի մասին

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) բուսասանիտարիայի տեսչությունը բնակիչների կողմից բանանի մեջ կարմիր գույնի գոյացությունների առկայության վերաբերյալ ահազանգ է ստացել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ իրականացնելով հերթական ստուգումները՝ պարզվել է, որ բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացությունները կազմավորվում են Pseudomonas celebensis Gauman (1929) բակտերիայից որը, ընդհանարապես, մարդու օրգանիզմին վնաս չի պատճառում:
«Բույսի որևէ հիվանդություն մարդու առողջությանը սպառնալ չի կարող: Կրկին ուզում եմ տեղեկացնել մեր բնակչությանը, որ ԱՀ բանան է ներմուծվում հիմնականում Էկվադորից:
Սահմանային հսկիչ կետերում ներմուծվող յուրաքանչյուր ապրանքի, այդ թվում՝ բանանի մասով, իրականացվում է զննում, որից հետո գրվում է փորձագիտական եզրակացությունը: Սա խոսում է այն մասին, որ հնարավոր չէ մարդու առողջությանը վնասող որևէ մթերք ներկրել հանրապետության տարածք. բոլոր աշխատանքները վերահսկվում են պատկան մարմինների կողմից»,-տեղեկացրել է Ա. Ներսիսյանը՝ մեկ անգամ ևս հորդորելով բնակչությանը, որ խուճապի չմատնվեն բանանի մեջ առկա կարմիր գույնի գոյացություններից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր