Մոսկվայում նոր կորոնավիրուսով վարակակիրների գրեթե կեսը 45 տարեկանից փոքր մարդիկ են
Մոսկվայում կորոնավիրուսի 2 026 նոր դեպքերի գրեթե կեսը 45 տարեկանից փոքր մարդկանց մոտ է հայտնաբերվել, հաղորդում է Мособлштаб-ը։
Նոր հիվանդացածների մեջ երեխաները 4,5 տոկոս են կազմում, վարակվածների 44 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են: Բացի այդ, 36%-ի դեպքում CОVID-19 հաստատվել է 46-65 տարեկան անձանց մոտ, 10%-ը 66-80 տարեկան անձինք են, 5.5%-ը՝ ավելի քան 80 տարեկան:
Շտաբում նշել են, որ բոլոր հիվանդները և նրանց հետ շփվող անձինք գտնվում են բժշկական հսկողության տակ:
Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 4 268 դեպք է հայտնաբերվել երկրի 76 շրջաններում։ Մայրաքաղաքում այս պահին գրանցվել է 26 350 հիվանդ։