COVID-19-ով վարակման ռիսկը հիմնավորված է և այն չափազանց բարձր է, կա աշխատակիցների վարակման 10 դեպք
![](https://panorama.am/news_images/764/2290183_1/f5eba92cbae5dc_5eba92cbae621.thumb.jpg)
Մայիսի 8-ին Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացերլ է խափանման միջոց կալանքը Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Որոշումը հրապարակվելու է մայիսի 13-ին։
«Երկրորդ նախագահի փաստաբանական խումբը կարծում է, որ վարակման ռիսկ կա, այն բացառել չի կարելի: Հիմնարկի աշխատակիցների ամենօրյա ու համընդհանուր թեստավորում չի անցկացվում, իսկ նրանք շփվում են շատ մարդկանց հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է շաբաթվա ընթացքում շփվել մոտ 70 մարդու հետ: Հետևաբար, վարակման ռիսկը հիմնավորված է և այն չափազանց բարձր է,- ասել է փաստաբանը:
Ռ.Սահակյանի խոսքով, միջնորդությունն ուսումնասիրելու պահին պաշտոնապես ընդունվել է, որ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արձանագրված է աշխատակիցների վարակման 10 դեպք։
2018 թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։