Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

13 հուն 2020 11:35

Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է

Արցախում հունիսի 1-ին մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել էր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ պատճառը տեխնիկական է, «Արցախկապ» ընկերությունը սպասում է Ֆրանսիայից սարքի և որ «5-րդ» ալիքի, «A TV»-ի ու «Շողակաթ»-ի հեռարձակումն Արցախում շուտով կվերականգնվեն։ Վերջին երկու ալիքի հեռարձակումը վերականգնվել է, բացի «5-րդ» ալիքից։ 


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունից հայտնում են, որ հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իրենց հետ զրույցում նշել է, որ ալիքի գործունեությունը դադարեցվել է քաղաքական շահարկումների արդյունքում։


Հարցին՝ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Հարությունյանը նշել է․ «Որևէ քայլ չենք ձեռնարկելու։ Նրանք մեզ պատերազմ են հայտարարել, Աստված իրենց հետ։ Յութուբյան դիտումները վերջին մի քանի օրերին 25 հազարով ավելացել են, ավելացել են նաև ֆեյսբուքում դիտումները։  Արցախցիներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, նրանք շարունակելու են մեզ հետևել համացանցով»։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրառում էր արել, նշել, որ հարիր չեն քաղաքական շահարկումները, մինչդեռ մի քանի օր անց Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշում է Արցախի հարկատուների հաշվին հեռարձակել միայն կառավարության որոշած ցանկով հաստատված հեռուստաալիքները, իսկ դրանց մեջ «5-րդ ալիքը» չի մտնում:


Հարցին այսօր անդրադարձել են նաև Արցախի խորհրդարանում, պատգամավորներից մեկը նշել է, որ սա հանրային հնչեղություն ստացած հարց է, որը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ նշվել է, որ քննարկվում է տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը, պատգամավորին հորդորել են հարցը բարձրացնել այլ ձևաչափում։


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը սկսվել է լրատվամիջոցների հանդեպ նման ճնշումներով։ Փաստացի, նպատակը 5-րդ ալիքի գործունեությունը Արցախում դադարեցնելն էր, ինչի համար ընտրվել է նման գործելաոճ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր