Բացառության կարգով Սիրուշոյին եւ թիմին ճամփորդելու եւ սահման հատելու համապատասխան թույլտվություն է հատկացվել
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1599219190-2273.jpeg)
Լեհաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող այս պետական փառատոնն իրականություն է եւ իրական է նաեւ ամենատարբեր երկրների սիրված ու ճանաչված արտիստների մասնակցությունը, ովքեր կարողացան ներկայացնել սեփական երկիրն ու երաժշտությունը` անգամ COVID- 19-ով պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակին։
Սիրուշոյի մասնակցությունը վերոնշյալ փառատոնին այս բարդ ու «փակ սահմանների» ձեւաչափում իրականություն է դարձել Լեհաստանի պետական մարմինների` հատկապես Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության եւ փառատոնի կազմակերպիչների մեծ ջանքերի շնորհիվ։ Բացառության կարգով Սիրուշոյին եւ թիմին ճամփորդելու եւ սահման հատելու համապատասխան թույլտվություն է հատկացվել։
Փառատոնի ընթացքում հատկապես տպավորիչ էր, երբ լեհ տաղանդավոր երգչուհի Անիա Դաբռովսկան Սիրուշոյի հետ հայերենով կատարել է վերջինիս հեղինակային «Հուհ-հահ» երգը, իսկ Սիրուշոն առաջին անգամ լեհերեն է ներկայացրել երգչուհու սիրված ստեղծագործություններից մեկը` «Porady Na Zdrady»: Ելույթները չափազանց բուռն եւ ջերմ ընդունելության են արժանացել լեհ հանդիսատեսի կողմից։
Փառատոնի անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել։ Սիրուշոն նաեւ ելույթ է ունեցել լեհ լեգենդ Քրիստոֆ Քուգովսկիի հետ` կրկին լեհերեն կատարելով նրա հայտնի երգերից մեկը` տեղի Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Փառատոնին զուգընթաց Լեհաստանում շարունակվել են նաեւ «Արմատ» ծրագրի նկարահանումները, որոնք ներառվելու են հաղորդաշարի նոր եթերաշրջանում։