Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

05 սեպ 2020 10:17

Երիտասարդ նախարարները հատուկ օգնականներ են պահում, Զոհրաբ Մնացականյանը զարմացած է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս կառավարության անփորձությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը երբեմն զավեշտալի իրավիճակների են հանգեցնում եւ հարուցում փորձառու չինովնիկների զարմանքը։ Հայտնի է, որ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն է գործում, եւ յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր անձնական ըքաունտը, որով ստանում է գրություններ եւ պատասխանում դրանց։


Մեկը մյուսի Մալբրի մուտք չունի՝ այնպես, ինչպես մուտք չունեն մարդու անձնական էլփոստի կամ Ֆեյսբուքի էջին։ Բայց երիտասարդ նախարարները, պարզվում է, հատուկ օգնականներ են պահում, որոնք աշխատեցնում են Մալբրի համակարգը՝ իրենց փոխարեն, այսինքն՝ նախարար են աշխատում։


Մի առիթով Հակոբ Արշակյանը չի ընդունել ԱԳ փոխնախարարի նամակը՝ համարելով էթիկայի խախտում, որ իրեն անձամբ նախարարը չի գրել, երբ բանը հասել է «դիվանբաշուն», ԱԳ նախարարն ասել է, որ իր գործուղման ժամանակ կարող է նաեւ փոխնախարարը նախարարին նամակ գրել։


Այստեղ միջամտել է կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ մեծավարի խորհուրդ տվել, որ նախարարն իր Մալբրին կառավարող օգնական պահի, ինչը հարուցել է Մնացականյանի զարմանքը։ Ի դեպ, սոցապնախարար Զարուհի Բաթոյանի Մալբրին էլ իր օգնականն է աշխատեցնում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր