Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

12 սեպ 2020 13:22

Այդ հրթիռն ունակ է 15 րոպեում հասնել Վաշինգտոն.ռուսական ռազմական համալիրները «միջուկային ռումբից էլ սարսափելի են»

Չինական ԶԼՄ-ները ռուսական ռազմական «Սարմատ», «Ավանգարդ» եւ «Յարս» համալիրներն անվանել են «միջուկային ռումբից էլ սարսափելի»: Այս մասին գրում է Sina պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Հրապարակման հեղինակը հատկապես ուշադրություն է դարձրել «Ավանգարդ» հրթիռային համալիրին՝ նշելով, որ ամերիկյան ՀՕՊ համակարգը չի կարող այն խոցել, իսկ դրա ֆենոմենալ արագությունն այն դարձնում է արդյունավետ:


Նա նշել է, որ այդ հրթիռն ունակ է 15 րոպեում հասնել Վաշինգտոն:


Հեղինակի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր առճակատման դեպքում ԱՄՆ շրջանները կենթարկվեն հարձակման «Ավանգարդ»-ի կողմից:


Հոդվածում նշում է նաեւ Ռուսաստանի գերակայությունը հիպերձայնային զենքի ոլորտում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր