Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

16 սեպ 2020 10:00

ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք «երգել» են Ծառուկյանի դեմ, փնտրում են նեղացածներին«գործ կարելու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն առաջիկայում ԲՀԿ-ի շուրջ օղակն էլ ավելի կսեղմի, կհարուցվեն քրեական նոր գործեր՝ ոչ միայն գործարար խավի ներկայացուցիչների, այլեւ քաղաքական դեմքերի դեմ։


Մեզ պատմեցին, որ գործ «կարելու» հարցում իշխանություններն ակտիվ «որոնողական» աշխատանքներ են տանում, գտնում են նախկին ԲՀԿ-ականների, ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ից նեղացածների, կուսակցությունից հեռացածների եւ համատեղ «աշխատելու» առաջարկ անում։


Նաիրա Զոհրաբյանի դեմ, օրինակ, նյութեր են հավաքում ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Սերգեյ Բագրատյանի միջոցով։ Խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ թե՛ Բագրատյանը, թե՛ Զոհրաբյանը ընտրվել են նույն ընտրատարածքից․ պատմում են, որ Բագրատյանին հանձնարարել են մարդկանց գտնել, որոնք Զոհրաբյանի դեմ ցուցմունք կտան։


Տեղեկությունը Բագրատյանից ճշտել չհաջողվեց, նա տեւական ժամանակ ընդհատակ է անցել, խորհրդարանի նիստերին էլ չի հաճախում։ Իմացանք նաեւ, որ վերջերս կալանավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք նույնպես «երգել» են Ծառուկյանի դեմ, եւ հիմա նրանց «երգը» նոր գործիքավորում է ստանում՝ քրգործի տեսքով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր