Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

01 հոկ 2020 14:03

Սահակաշվիլիի կողմից հովանավորվող լրատվամիջոցները ցուցադրում են իբր հայկական կողմի դաժանությունները, իսկ ադրբեջանականինը՝ավելի չեզոք

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությունից առաջ եղել են այլ պաշտոնական արձագանքներ, սակայն Գախարիայի հայտարարությունը տարբերվում է այն առումով, որ Թբիլիսին հարթակ է առաջարկում հարևան Հայաստանին և Ադրբեջանին մեկ սեղանի շուրջ հավաքվելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վրացագետ Ալիկ Էրոյանցը։


Վրացագետը ողջունելի համարեց դիրքորոշումը, թեև արձանագրեց, որ պատերազմական լարված իրավիճակում Վրաստանը պետք է նման դիրքորոշում ունենա, ինչպես 2016թ ապրիլի իրադարձությունների ժամանակ էր փորձում պահպանել չեզոքություն։ Վրացագետ Ջոնի Մելիքյանն էլ ընդգծեց, որ դեռևս վաղ է խոսել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին՝ տեսնելով հակառակորդի տրամադրվածությունը և այս պարագայում կարևոր է, որ հարևանի կողմից այդ չեզոքության քաղաքականությունն առաջ տարվի։


«Կարևոր է, որ ֆիքսվել է մի քաղաքականություն և մենք՝ որպես փորձագիտական հանրություն ուզում ենք տեսնել աշխատանքի մեջ, իսկ այն ամենը, ինչ տեսնում ենք սոցիալական ցանցերում, պետք է զգույշ լինենք»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ կարևոր է հասկանալ, որ գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում, երբ հարևանի քարոզչությունը փորձում է թիրախավորել մեր համայնքը, Վրաստանին, հայ-ռուսական հարաբերությունները, հայ-վրացական հարաբերությունները, ուստի, պետք է հստակ ստուգել ամենը, ինչ կա սոցիալական ցանցերում։


Վրացական մամուլում քարոզչական ազդեցությանն անդրադարձավ վրացագետ Ալիկ Էրոյանցը, որը նշեց, որ տվյալ խնդրին հետևել են և վրացական մամուլում ամեն օր իրավիճակային փոփոխություններ են եղել և, եթե սկզբնական շրջանում թուրքական և ադրբեջանական մամուլից ներհոսքը դեպի վրացական լրատվադաշտ՝ միակողմանի էր և իրավիճակը մի փոքր փոխվել է հաջորդ օրերին, ապա այժմ ևս պահպանվում է պռո-ադրբեջանական թեմատիկան կամ շունչը։ Վրացագետը գտնում է, որ դրա պատճառն այն է, որ վրացական լրատվական դաշտում ակտիվ են ընդդիմադիր լրատվամիջոցները և կողմնապահության վերաբերյալ իր խոսքը հենց ընդդիմադիր դաշտի մասին էր, մասնավորապես՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված, հովանավորվող կամ ազդեցություն ունեցող լրատվամիջոցներին, որոնք բավականին ակտիվ պրոադրբեջանական դիրքորոշում են ներկայացնում, այսինքն՝ թե ինչ իրավիճակ է տիրում Արցախա-ադրբեջանական սահմանին, ինչպես են զարգանում իրադարձություններն այնտեղ և, թեև մարտական գործողությունների վերաբերյալ ներկայացվում են երկու կողմերի տեսակետները, սակայն բովանդակությունը՝ վերտառությունների առումով, քարոզչությունն ավելի պրոադրբեջանական է։


Վրացագետը վերոգրյալի վերաբերյալ օրինակներ ներկայացնելով՝ նշեց, որ ներկայացվում են տեսանյութեր, որտեղ  ներկայացրած նույնատիպ տեսանյութերը ներկայացվում են ավելի չեզոք կամ ավելի ռազմահայրենասիրական։ Վրացագետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ խոսքն ընդդիմադիր, մասնավորապես՝ Սահակաշվիլիին պատկանող լրատվամիջոցների մասին է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր