Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

---

09 նոյ 2020 12:36

Մոտ 1100 պացիենտ գտնվում է ծայարհեղ ծանր և ծանր վիճակում․343 կրկնակի վարակի դեպք ենք ունեցել

Բուժված լինելու փաստը թեստավորումով չենք արձանագրում, այլ կլինիկական լավացումով ենք արձանգրում և միևնույն ժամանակ ասում ենք՝ երբ դու դուրս ես գրվում հիվանդանոցից, միևնույն է՝ 14 օր պետք է մնաս տանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Ըստ նախարարի՝ այս պահին մոտ 1100 պացիենտ գտնվում է ծայարհեղ ծանր և ծանր վիճակում։ 73 պացիենտին միացված է արհեստական շնչառության ապարատ։


«Մեր խնդիրը ոչ թե սարքերի դեֆիցիտն  է, այլ՝ թթվածինը, որը համաշխարհային դեֆիցիտ ոնի։ Թթվածինը արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել։ Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են սահմանի վրա։ Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խափանում չլինի։ Փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել, չնայած ամռանն արդեն ձեռք էինք բերել, բայց քանի որ իրավիճակն այնպես եղավ, որ անկախատեսելի մեծ թիվ գրանցվեց, մենք, իհարկե աճ սպասում էինք, բայց ոչ քառակի, հնգակի»,- նշեց նախարարը։


 Հարցին, թե կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր եղե՞լ են և քանի՞սն են, նախարարը նշեց, որ Հայաստանի առողջապահական համակարգում արձանագրվել է 343-ը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր