Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

17 դեկ 2020 11:34

Խծաբերդում գերեվարված անձանց տվյալները ճշտվում են. մոտ ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում

Այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման եւ հետագա փոխանակման քայլերի հետ կապված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ Կարմիր Խաչի եւ ռուսական կողմի ներգրավվածությամբ»,-ասաց նա:
Խծաբերդում ամենայն հավանականությամբ գերեվարված անձանց տվյալներն այս պահի դրությամբ ճշտվում են։
«Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում տեղում լուծումները հասկանալու եւ քննարկումներ իրականացնելու նպատակով: Այս հարցի շուրջ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ եւ մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր