Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 հուն 2021 12:34

Քոչարյանի երեկվա հայտարարությունից հետո, թե ինքը քաղաքական պայքար է սկսում Փաշինյանի դեմ, Նիկոլին մտցրեց փակուղի

Քոչարյանի երեկվա հայտարարությունից հետո, թե ինքը քաղաքական պայքար է սկսում Փաշինյանի դեմ, Նիկոլին մտցրեց փակուղի։ Դավաճան վարչապետը չունի ոչ մի լավ քայլի հնարավորություն: Այդ մասին իր տելեգրամում գրել է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Ի՞նչ պետք է անի: Քոչարյանին մեղադրի զառանցանք հիշեցնող հանցագործության մե՞ջ, երբ իշխանությունները կարգուկանոն է հաստատել և խստորեն կասեցրել անկարգությունները Երևանում: Այո, մի քանի մարդ Է զոհվել: Իսկ Փաշինյանի մեղքով 5 հազար մարդ է զոհվել և 15 000 հաշմանդամ է դարձել պատերազմից հետո։ Սա արդեն չի անցնի:

Պետք է մեղադրի Քոչարյանին գողության մե՞ջ: Զրո փաստ: Իսկ վարչապետը գրեթե երեք տարվա ընթացքում մխրճվել է կոռուպցիայի մեջ։ Նրա կինը պարզապես թաղվել է փողերի մեջ: Իսկ կնոջ եղբայրը, մաքսանենգության շուկայում խոշորագույն խաղացող է: Քոչարյանը շատ լավ դիրքեր ունի պայքարը սկսելու համար: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ գործողությունների ծրագիր կառաջարկի Հայաստանի երկրորդ նախագահը։ Ինչ ժամկետներ, ինչպիսին կլինեն թիմի անդամները: Աշխատանքը մեծ է: Բայց այժմ արդեն ամեն բան կախված է Քոչարյանից: Միայն նրանից»,-գրել է Գաբրելյանովը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր