100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել          Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը       Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին    

06 փետ 2021 12:34

Թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ անսովոր ինքանաթիռ է հայտնվել Երևանի երկնքում

Politik.am-ը գրում է. 

«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն արևելյան Կարս նահանգում ՝ փետրվարի 1-ից 12-ը:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ Գյումրիում ռուսական ռազմաբազան զորքերն ու տեխնիկան դուրս է բերել տեղակայման վայրերից:

Երեկ մեր թղթակիցը արձանագրել է, որ Երևանի երկնքում անսովոր ինքնաթիռ է պտտվում: Ինքնաթիռը ժամեր շարունակ մնացել էր Երևանի երկնքում:

Մեզ հաջողվեց պարզել, որ Երևանի երկնքում հայտնված անսովոր ինքաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող А-50 ЛИСКА  է, որը հավաքված է ռուսական ԻԼ 76 բազայի վրա: Ռազմաօդային ուժերի այս տիպի ինքնաթիռը նախատեսված է ռադիոհայտնաբերման և ուղղորդման համակարգ է:

Ըստ էության ինքնաթիռի հայտնվելը կապ ունի ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ, որոնք, ինչպես արդեն նշեցինք, այս օրերին տեղի են ունենում Հայաստանի անմիջական սահմանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր