Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները.«Փաստ»          Տեսանյութ.Ավտոբուսներով ոստիկանները ԱԺ շենքի հետնամասում են սաղավարտներով, վահաններով, մահակներով զինված       ՊԵԿ-ը շուրջ $45 մլն արժեքով հերոին է հայտնաբերվել խմորիչի փաթեթներում    

23 փետ 2021 14:14

«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտեն՝ հայկական օդանավի առեւանգման լուրի մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված հայկական օանավի հնարավոր առեւանգման լուրի հետ:


Պարզաբանմն մեջ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ,


2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:


Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:


Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:


Ավելի վաղ  հայտնել էինք, որ հայկակն օդանավի առեւանգման մասին գրառում էր արել վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա գրել էր. «Հայկական օդանավի առեւանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:


Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին:


Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, եւ, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երեւանում:


Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:


Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:


Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր