Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

26 փետ 2021 12:22

Նիկոլ Փաշինյանն իր երկիրը տարավ դեպի անդունդ ու կործանում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը իր ներքին գործն է, փոխանցում է Московский Комсомолец-ը։


Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները խարխլում են հայկական պետականությունը: Մասնավորապես, ըստ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երկիրը տարել է դեպի անդունդ ու կործանում:


Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը հայտարարությունը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ։


Այնուհետև Փաշինյանն ուղիղ եթերում կոչով դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։


Հանրապետության հրապարակում Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ զինված ուժերի զինծառայողներին՝ նշելով․ «Որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, սպաներին․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ․ սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող դրժել այդ հրամանը»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր՝ փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում, հանրահավաք ժամանակ»։


Ընդդիմության ներկայացուցիչները փակել են Բաղրամյան պողոտան և չեն բացելու, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր