Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 ապր 2021 14:59

Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երեւույթ, նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել

Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են, սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի: Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Google Maps քարտեզներում Երեւանի փողոցներն ադրբեջանցիներն անվանակոչվել են իրենց հերոսների անուններով:


«Google Maps քարտեզների հետ կապված մի քանի պարզաբանում.



1. Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են։ Սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի։ Նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել ու հիմա էլ են անում։ Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երեւույթ։


2. Գուգլի քարտեզի վրայից օբյեկտների մեծ մասը մարդիկ են ավելացրել։ Քարտեզի վրա կամայական մարդ կարող է առաջարկել խմբագրում։ Օրինակ նոր տեղ ավելացնել, կամ եղածի անունը փոխել։ Հետո Գուգլի համակարգը հաշվի է առնում, թե խմբագրողը մինչեւ էս պահը ինչ ներդրում ա արել քարտեզներում։ Նաեւ մյուս օգտատերերը կարող են առաջարկել, որ սա լավ խմբագրում ա։ Ու այս ամենի հիման վրա համակարգը կարող ա ինչ-որ մի բան տեղադրել քարտեզի վրա։


3. Նույն կերպ կամայական մարդ կարող է բողոքել, եթե սխալ է տեսնում։ Մենակ թե gmail հաշիվ ունենաք։ Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը


4. Համ էլ փորձեք հարստացնել Հայաստանի քարտեզը»:


Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ Google Maps քարտեզներում Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ ադրբեջանցիներն իրենց հերոսների անուններով են կոչել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր