Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 ապր 2021 12:12

Փաշինյանի սկանդալային հայտարարությունը՝ «Մեղրիի միջանցքի» մասին Սյունիքի մարզպետարանում

«Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցի ավարտին ՀՀ վարչապետի աթռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, Սյունիքի մարզպետարանի շենքում խորհրդակցության ժամանակ սկանդալային հայտարարություն է արել:

Մեղրիում, Ագարակում միջադեպերից, Քաջարան մուտքի արգելքից ու առհասարակ ժողովրդի ընդունելությունից բանականությունը կորցրած՝  Նիկոլ Փաշինյանը մարզպետարանի շենքում մի քանի մտերիմ ու վստահելի անձանց ներկայությամբ ասել է՝ «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»:

Այսինքն՝ Հայաստանի վարչապետի աթոռին գամված անձն այնքան ունակ չէ պաշտպանել մեր երկրի շահը, այնպես է սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, որ նրանց բերում է սեփական ժողովրդին որպես սպառնալիք, վախեցնում նրանցով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք«168 ժամ»թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր