Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

12 հուն 2021 17:47

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +39-ի

Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Ըստ ԱԻՆ պաշտոնական էջում հրապարակված կանխատեսումների, առաջիկա օրերին որոշ մարզերում ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կհասնի +37-ի։

Հունիսի 15-ի ցերեկը Սյունիքում կգարանցվի +35-+39 աստիճան տաքութություն։ Հաջորդ օրը՝ Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատում, Արմավիրում կգրանցվի մինչև +37 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում  հունիսի  12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր