Տեսանյութ.Տեղի ունեցավ Վարուժան Ավետիսյանի հեղինակած «Հայք» նախագիծը գրքի շնորհանդեսը
Այսօր` ապրիլի 16-ին, տեղի ունեցավ ԱԺԲ խորհրդի անդամ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ և Բևեռի վարչապետի թեկնածու, անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի հեղինակած «Հայք» նախագիծը գրքի շնորհանդեսը:Այս գիրքը յուրահատուկ է նրանով, որ հեղինակն այն ամբողջությամբ գրել է բանտում: Այնտեղ, որտեղ փորձում էին լռեցնել միտքը, ծնվել է հայկական պետականության վերածննդի և հզորացման համապարփակ ծրագիրը:
«Հայք» նախագիծը սոսկ տեսական աշխատություն չէ. այն ապագա Հայաստանի ռազմավարական ուղեցույցն է, որտեղ վերլուծված են մեր ազգային իղձերը, պետականակերտման նոր մոդելները և ինքնիշխանության վերականգնման ուղիները։ Սա հրավեր է՝ վերաիմաստավորելու մեր անցյալն ու կառուցելու արժանապատիվ ապագա։
