Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

21 հուն 2021 14:37

Եթե որևէ ուժի ցուցակի բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից, կնշանակի, որ խորհրդարանում կմնան մյուս ուժերը

Այս պահին մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ մենք չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի՞, եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից։

«Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։ Իսկ այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, ովքեր Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-պարզաբանեց ԿԸՀ նախագահը։

Նրա խոսքով՝ եթե որևէ ուժի ցուցակի բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից, դա նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, և խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան:

Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր