Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է          Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ       Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին    

21 հուն 2021 12:17

Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարո՞ղ է գնալ խորհրդարան

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերին հասանելիք մանդատների հաշվարկը տեղի կունենա մեկ շաբաթից՝ ընտրությունների վերջնական ամփոփումից հետո: ՀՀ Ընտրական օրենսգիրքը դրա համար 7-օրյա ժամկետ է նախատեսում: Այս մասին այսօր ԿԸՀ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերը հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից:

«Այս փուլում մանդատներից հրաժարվելու ինստիտուտ մենք չունենք: Թեկնածուներն իրենց մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ այլ տարբերակ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում:

Հարցին՝ եթե ընդդիմությունը մանդատներից հրաժարվի, «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ կարո՞ղ է գնալ խորհրդարան, Տիգրան Մուկուչյանը չցանկացավ պատասխանել՝ հորդորելով սպասել ևս մեկ շաբաթ, մինչև մանդատների բաշխման մասին որոշումը կայացնելը:

«Մանդատները բաշխվում են բացառապես այն ուժերի միջև, որոնք ԸՕ-ի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները; Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասաց նա:
Իսկ եթե ընդդիմադիրները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա ԱԺ-ում, ըստ նրա, կմնան այն ուժերը, որոնք չեն հրաժարվի: Այս տարբերակն ու օրենքում դրա բացակայությունը, Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ-ում չեն ուսումնասիրվել, ուստի հանձնաժողովի նախագահը դժվարացավ նաև հայտնել՝ այդ դեպքում ՀՀ-ում ստիպված կլինեն նոր ընտրություն անցկացնել, թե ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր