Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

26 հուն 2021 12:40

Դավադրություն, գողություն, փողերի լվացում.Ֆրանսիայում ձերբակալվել է հայ-վրացական մաֆիայի 12 անդամ

Ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու՝ երկրում գործող հայ-վրացական մաֆիայում ներգրավված լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Le Figaro ն՝ հղում կատարելով Նանսիի մասնագիտացված միջմարզային իրավաբանական վարչության դատախազությանը:


Ձերբակալություններն այսօր լուսադեմին իրականացրել են Ստորին Ռեյնի հանրային անվտանգության վարչության անդամները: Հայտնում են, որ ձերբակալվածների թվում են վրացի «օրենքով» գող և Ստրասբուրգում հայկական «կլանի» առաջնորդ, ինչպես նաև նրանց օգնականներ և հանցակիցներ: Ասում են, որ այդ մարդիկ ներկայացնում են «միջազգային հանցավոր կազմակերպության էլզասյան մասնաճյուղը, որը մասնագիտանում է գողության բոլոր տեսակների մեջ»:


Մեղադրյալների տներում կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը առգրավել է չորս մեքենա և մեկ մոտոցիկլ, 5 ատրճանակ, 352 պարկուճ, 66 շիշ ալկոհոլ, 103 շիշ բրենդային օծանելիք, ավելի քան 17 հազար եվրո կանխիկ գումար, շքեղ զարդեր և կաշվե ապրանքներ, ինչպես նաև գողացված այլ իրեր՝ կոսմետիկա, սնունդ և այլն:


Ֆրանսիայի ոստիկանությունը խմբի հետքի վրա դուրս էր եկել 2019 թվականին՝ Գրանդ Էստ շրջանում ավելի քան երկու հարյուր գողություն կատարած` Վրաստանի քաղաքացիների երկու խմբի ձերբակալությունից հետո։


«Ոստիկանությունը հետապնդել է հիերարխիկ մաֆիայի կազմակերպությանը և նրանց ղեկավարին՝ Ստրասբուրգում բնակվող գող, որը պատասխանատու է Էլզասում այս հանցավոր կազմակերպությունը ղեկավարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:


Կազմակերպված հանցավոր խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել «դավադրության, գողության, փողերի լվացման, խարդախության» համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր