Տեսանյութ.Քուվեյթում +73 աստիճան շոգից հալվում են նույնիսկ ավտոմեքենաները, լուսացույցերը ճմրթվել են իրենց սեփական ծանրության տակ
![](https://mamul.am/images/photos/210628/kanadayum-rekordayin-shog-e-gr-n214913-1.jpg)
Ըստ Քուվեյթի օդերեւութաբանական ծառայությունների՝ վերջին 70 տարվա ընթացքում նման շոգ, որը այժմ հաստատվել է երկրում, չի նկատվել: Ստվերում ջերմաչափերը +54 աստւճան է ցույց տալիս: Արեւի տակ ցուցանիշները հասնում են +73 աստիճանի:
Ալիքի կողմից հրապարակված կադրերում երեւում է, որ պլաստմասե իրերը չեն կարողանում դիմակայել կիզիչ շոգին եւ հալում են: Այդպես, արեւի տակ կայանված ավտոմեքենաների բամպերներն ու լուսարձակները բառացիորեն հոսում են ասֆալտի վրա:
Ճանապարհային լուսացույցերը նույնպես չեն կարողանում դիմակայել շոգին եւ ճմրթվել են իրենց սեփական ծանրության տակ:
Քուվեյթի իշխանությունները կոչ են անում բնակիչներին զերծ մնալ արեւի տակ գտնվելուց եւ օրգանիզմի ջրազրկում թույլ չտալ: Բացի այդ, երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում հին օդափոխիչները փոխարինել ժամանակակից սարքերով, որի պատճառով մեծ քաղաքներում էլեկտրական ցանցերը չեն կարողանում դիմանալ ծանրաբեռնվածության: Մարդկանց հիշեցնում են նաեւ, որ շոգին մնացած գաջեթները եւ սարքերը կարող են դուրս գալ շարքից գերտաքացման պատճառով: