Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

14 հուլ 2021 14:44

Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել և նրանք կգնան ցանկացած սադրանքի

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ`եթե ադրբեջանական կողմի նպատակը ճնշում գործադրելն է, ինչը տեսանք Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գոտիներում, ապա սցենարն ու գործելակերպը նույնն են։

«Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններում արդեն կա ռուսական ներկայություն, մինչդեռ Նախիջևանի հատվածում նման բան չկա, հետևաբար սահմանն այդտեղ դառնում է խնդրահարույց»,– նշեց փորձագետը։
Հարությունովն անդրադարձավ նաև այն հարցին, թե նման սադրանք իրականացնելով` արդյոք Ադրբեջանը Թուրքիային այս ամենի մեջ ներքաշելու հեռահար նպատակ չունի, եթե հաշվի առնենք, որ Նախիջևանում արդեն իսկ կա թուրքական զինուժ։

Փորձագետի կարծիքով` դեռ վաղ է նման լայնամասշտաբ վերլուծություն անել, որովհետև դա ենթադրում է ավելի մեծ կոնֆլիկտի առկայություն և դեռ պարզ չէ, թե այն ինչ կարող է տալ Ադրբեջանին այս պահին, հետևաբար Հարությունովը պնդեց, որ տեղի ունեցածն ավելի շուտ լոկալ բնույթ է կրում։

«Եթե հիշենք, ապա նման միջադեպեր նախկինում բազմիցս գրանցվել են, երբ ադրբեջանցիները կրկին փորձել են իրենց դիրքերն առաջ բերել կամ իրականացնել ինժեներական աշխատանքներ։ Ադրբեջանցիները տեսնում են, որ իրավիճակի որոշակի բարելավում կա Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանամերձ հատվածներում, ինչը ձեռնտու չէ իրենց, ուստի փորձում են ակտիվություն դրսևորել նախիջևանյան հատվածում։ Երասխում տեղի ունեցածն ավելի շուտ լոկալ ճնշում գործադրելու նպատակ ունի»,– նշեց փորձագետը։

Հարությունովի կարծիքով` ադրբեջանցիները ցանկանում են էսկալացիայի նոր ուղղություն բացել, և եթե խնդիր է դրված ցանկացած գնով սադրել՝ ապա կգնան այդ քայլին։   
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը մեկ զոհ ունի։

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր