Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 հուլ 2021 10:31

Ամենակարիքավոր խավի՝ պատգամավորների 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը քչություն են անում, կբարձրացնեն աշխատավարձերը․«Հրապարակ»

«Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է նաև մի աղմկահարույց նախագիծ՝ իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։  Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։

Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգևավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում․ պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։

Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է․ նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչև ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր