Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

27 հուլ 2021 15:33

Տեսանյութ.Թոշակառուն հրաշքով օդից բռնել է պատուհանից ընկած երեխային

Բարեհաջող ելքով արտակարգ պատահար է տեղի ունեցել Նովոկուզնեցկում։ Այստեղ թոշակառուին հաջողվել է, բառիս բուն իմաստով, օդից բռնել պատուհանից պատահմամբ ընկած երեխային։  Life Shot Telegram-ը հաղորդում է, որ փրկված փոքրիկի ծնողները յուրօրինակ շնորհակալություն են հայտնել կնոջը հերոսական արարքի համար:


Ընտանիքի հոր խոսքով՝ դեպքի պահին ինքը գործերով է զբաղված եղել, իսկ կինն էլ պատուհանից ընկած տղայի երկվորյակ քույրիկի կաթի շիշն է որոնելիս եղել։ Տղամարդը վստահ է եղել, որ կինը հետևում է երեխային, իսկ խոհանոցի պատուհանն էր բաց է եղել շոգի պատճառով։


Երեխային փրկած Սվետլանա Սանարովան էլ պատմել է, որ խանութից վերադառնալիս  պատահաբար նկատել է երեխային պատուհանագոգի վրա։ Պատուհանը բաց էր, իսկ կողքին էլ մեծահասակներ չկային։ Նա մի կողմ է նետել պայուսակներն ու վազել։ Այդ պահին երեխան արդեն կախված է և թաթիկներով բռնված է եղել քիվից։

Սվետլանան բռնել է տղային և բղավել՝ օգնեցեք։ Կնոջ բղավոցը լսելով՝ օգնության է հասել երեխայի հայրն ու կնոջ պայուսակի մեջ 1000 ռուբլի խցկել։


Ըստ տվյալների՝ փրկված տղայի ընտանիքը բազմազավակ է, ընտանիքում մեծը 4 տարեկան աղջիկ է, շուտով ծնվելու է նաև չորրորդ երեխան։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր