Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

05 օգոս 2021 16:40

Խորոված ուտելու ժամանակը չէ, կամ ինչո՞ւ է Հայաստանում թանկանում խոզի միսը

Հայաստանում խոզի միսը շարունակ թանկանում է։ Վերջին մեկ-մեկուկես ամսում դրա գինն ավելացել մեկ կգ-ի դիմաց 400-500 դրամով։ Խոզի ազդրի (բուդը) մեկ կգ-ն այս պահին մոտ 3000 դրամ արժե, իսկ ֆիլեն (նույն ինքը՝ չալաղաջը)՝ մոտ 4000 դրամ։

«Իմ սպանդանոց արդեն մեկ տարուց ավելի է, ինչ խոզ չեն բերում,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արզնիի տոհմային տնտեսության սպանդանոցի ներկայացուցիչ Վահե Փանոսյանը,-մեզ մոտ խոզի միսը հիմնականում ռեստորաններում են սպառում, իսկ անցած տարի դրանք փակ էին, հասկանալի է՝ խորոված էլ գրեթե ոչ ոք չէր անում։ Այդ պատճառով էլ շատերը կրճատեցին գլխաքանակը։ Ինչո՞ւ պահել, եթե չես կարող վաճառել»։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի 2020 թ․-ի գյուղատնտեսական հաշվառման՝ ֆերմերային տնտեսություններում խոզերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 15 տոկոսով, բայց խոշոր խոզաբուծարաններում, ընդհակառակը, գրեթե նույն տոկոսով աճել է: Իհարկե, Հայաստանում անասնաբուծությունը կենտրոնացված է հիմնականում ֆերմերների մոտ, բայց խոշոր ֆերմերային տնտեսություններում էլ խոզերը քիչ չեն (մոտ 20 տոկոս կամ 40 հազարից մի փոքր պակաս)։ Աշոտ Հովհաննիսյանի կարծիքով` նրանք ավելացրել են գլխաքանակը, քանի որ հույս ունեին` ծանր ժամանակները շուտ կավարտվեն և իրենց միսը տեղական շուկայում կփոխարինի ֆերմերային խոզ մսին։

«Ֆերմերները կերը հիմնականում Արցախից էին գնում` անասնակերի ցորեն, եգիպտացորեն, գարի և այլն։ Հիմա (պատերազմից հետո) արդեն չեն կարող գնել, կերը չի հերիքում, ստիպված մորթում են խոզերին։ Իսկ խոշոր տնտեսությունները կարող են իրենց թույլ տալ կեր ներկրել․ եգիպտացորենը՝ Վրաստանից, անասնակերի հացահատիկը՝ Ռուսաստանի հարավից։ Իհարկե, խոշոր խմբաքանակով են գնում, որ ավելի էժան գա»,-պարզաբանեց նա։

Հանրապետության Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը պարզաբանում է, որ մսի գինը բարձրացել է նաև Ռուսաստանում հացահատիկի նոր բերքին սպասման պատճառով։ Ռուսաստանի հարավում բերքահավաքը նոր են սկսել, այն Հայաստան կգա 2-3 շաբաթից։ Չիմանալով, թե ինչ գնով ստիպված կլինեն գնել այն` խոզաբույծ-ֆերմերները (ինչպես նաև թռչնաբուծական ֆաբրիկաները) իրենք իրենց ապահովագրում են ունեցածի գինը բարձրացնելով՝ ռիսկը սպառողի վրա տեղափոխելով։
«Նրանք ամեն տարի են այդպես անում, ուղղակի այս անգամ ավելի սուր արտահայտվեց։ Չէ որ, բացի մնացած ամեն ինչից, դոլարի փոխարժեքն էլ բարձրացավ, այսինքն՝ ներմուծումն էլ թանկացավ։ Խոզաբույծները փորձում են իրենք իրենց ապահովագրել այդ ամենից»,-ավելացրեց Ստեփանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր