Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 օգոս 2021 15:37

Տեսանյութ.Մտահոգություն կա՝ Տավուշում ռուս սահմանապահների տեղակայումը կապված է անկլավների հանձնման գործընթացով

Նախ, խնդիրն այն է, որ պաշտպանության նախարարությունը Տավուշի մարզում ռուսական ուղեկալի տեղակայման մասին խոսում է այն ժամանակ, երբ մամուլը վերջին 4-5 օրերին տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակում: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Այսինքն արդեն իսկ կան գործընթացներ, որոնք փորձ էր արվում հանրությունից գաղտնի իրականացնել: Երկրորդ, ես կարող եմ հասկանալ ռուսական զորքերի տեղակայումը կամ 102-րդ ռազմաբազայի շրջանակներում տարբեր հենակետերի տեղակայում ՀՀ ամենատարբեր մարզերում, սակայն  անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը, ՊՆ-ն անհրաժեշտ հիմնավորումներ  ներկայացնել ստեղծված իրավիճակըի եւ դրա հիմնավորվածության մասին: Որովհետեւ հատկապես Տավուշի մարզում այդ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է հայտնի անկլավների հանձնման գործընթացով եւ որի պայմաններում արդեն կա պայմանավորվածություն, կան նաեւ անհրաժեշտ գործարքները այս թեմայի հետ կապված եւ ռուսական հենակետերն արդեն անհրաժեշտ վայրում արդեն տեղակայվել են»,-ասաց նա:


Աբրահամյանը հավելեց, որ այստեղ կարեւոր է, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով է Հայաստանը խնդրել Ռուսաստանին անհրաժեշտ ուղեկալ կամ հենակետեր տեղակայել Տավուշի հատվածում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր