Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

23 օգոս 2021 13:56

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեղադրել է Հայաստանին՝ պահանջելով դադարեցնել «սադրանքները» .Թուրքիան միշտ Ադրբեջանի կողմից է

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ադրբեջանական Report լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը ու մեղադրել հայկական կողմին։ «Մենք դիտարկում ենք միջադեպերը «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից» պարբերաբար հրետակոծության միջադեպերը և հետևում ենք բոլոր իրադարձություններին»,- ասել է Աքարը։
Նա նշել է, որ ինտենսիվ քննարկումներ են անցկացվում  Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարների մակարդակով։

«Երկրների ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև ես ու իմ գործընկեր Զաքիր Հասանովն ամենօրյա ռեժիմով շարունակում ենք շփումները։ Մենք ուշադիր հետևում ենք  միջադեպերին, և մեր պահանջը նրանում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դադարեցնի սադրանքներն ու տարածաշրջան խաղաղություն գա»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան, իբր, բոլոր ջանքերը գործադրում են տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար։
«Հրադադարի ռեժիմի խախտումը ոչ մեկին օգուտ չի բերում։ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողմից է ու աջակցում է եղբայրական երկրին իր ճշմարիտ գործում։ Թող ոչ ոք չկասկածի, մենք, անկախ ամեն ինչից, կշարունակենք այդ աջակցությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր