Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

25 օգոս 2021 14:31

Տեսանյութ.Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին. մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։

Համացանցում տարածված տեսանյութից հետո նա արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանը։ Բանն այն է, որ Էրդողանի կուսակիցը մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել։

Կրակոցի ձայնից ահաբեկված երեխան փորձել է փախչել, բայց Մեհմեթը բռնել է նրան։ Իսկ մոտակայքում կանգնած մեկ այլ երեխա սարսափահար հեռու է փախչել։ Այդքանից հետո երիտթևի ղեկավարը ծիծաղել է ու տեսախցիկին ձեռքով արել։
Աղբյուր`    tele1.com.tr



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր