ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

01 սեպ 2021 11:16

Տեսանյութ.Արցախում ո՞վ Փաշինյանի անվտանգությունը կերաշխավորի, ինքն այստեղ երբեք չի կարող գալ, բացառված է

44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանն առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումներին չի մասնակցի։ Ընդ որում, խոսքը հոբելյանական՝ անկախության 30–րդ տարեդարձի մասին է։


Նախորդ տարիներին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն տարի այս օրերին այցելում էին Արցախ, մասնակցում տոնակատարություններին՝ եթե ոչ երկրի ղեկավարի, ապա առնվազն Ազգային ժողովի նախագահի, կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով։


2018 թվականին սեպտեմբերի 2–ին Արցախում էին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, 2019–ին եւ 2020–ին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։


Ազգային ժողովի նոր նախագահ Ալեն Սիմոնյանը այս տարի իր փոխարեն պատվիրակություն է ուղարկել Ստեփանակերտ, ղեկավար է նշանակվել փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Պատվիրակության կազմում են նաեւ Ազգային ժողովի 3 խմբակցությունների պատգամավորները։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն էլ ամենայն հավանականությամբ ավանդական ուղերձներով հանդես կգան։ Փաշինյանը որոշել է չորս օրով արձակուրդ մեկնել, որից կվերադառնա սեպտեմբերի 2–ի հաջորդ օրը։ Արձակուրդի մասին հաղորդագրությունում ասվում է, որ վարչապետը արձակուրդը անցկացնելու է Հայստանում, մամուլն էլ գրում է, որ Փաշինյանը Արցախ չի մեկնելու։


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես այս օրերին արձակուրդում է։ Նախագահականից NEWS.am-ին ասացին, որ Սարգսյանն օրվա առիթով հանդես կգա ուղերձով։


Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին եւ անդամներին  հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին  կայանալիք ԱԺ հատուկ նիստին։


Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորներն ընդամենը ընդունել են Արցախ այցելելու հրավերը, եթե հրավեր չլիներ, իրենց նախաձեռնությամբ չէին այցելի.


«Կարծում եմ՝ հրավերը չլիներ, այդպիսի նախաձեռնություն չէր լինի։ Վարչապետի այցի վերաբերյալ՝ կարծում եմ՝ այդպիսի բան չի լինի, դա բացառված տարբերակ է, որովհետեւ ինքն այստեղ ո՞նց ոտք կդինի, ո՞վ իր անվտանգությունը կերաշխավորի Արցախում։ Ինքն այստեղ երբեք չի կարող գալ, բացառված է»։


Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ միակ բարձրաստիճան պաշտոնյան, որը 44-օրյա պատերազմից հետո այցելել է Արցախ՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն է, որի այցը ադրբեջանական կողմում դժգոհություն էր առաջացրել։ Քաղաքագետի խոսքով՝ այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ Այվազյանն այդ պաշտոնում արդեն ցանկալի չէ.


«Այվազյանի հետագա պաշտոնավարումը դարձավ արդեն անհնար եւ փաստորեն այդպես էլ տեղի ունեցավ։ Ցանկացած գործընթաց, որը Արցախի կարգավիճակի կամ Արցախի հետագա ճակատագրի՝ մեզ համար փոքր ինչ ընդունելի տարբերակ, ապա Փաշինյանն իր գործողություններով կտրականապես բացառում է նման տարբերակները»։


Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսպես ասած՝ «ձեռքերը լվացել են Արցախի հարցից». «Ցավոք, քանի կա այս իշխանությունը Արցախի հետ կապված որեւէ ակնկալիք այլեւս ինքս չունեմ։ Նրանց դավադիր գործողությունների արդյունքում էլ այն տեղափոխվել է արդեն ՀՀ բուն տարածք»։


Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, որին մասնակցելու են նաեւ Հայաստանից մեկնած պատգամավորները։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր