Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 սեպ 2021 11:27

Մեկ զոհ, մեկ վիրավոր. կրակել են իրար վրա. նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

ArmLur.am-ի  տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:

Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում միջանձնային հարաբերությունների հետեւանքով նման միջադեպերն ավելի հաճախ են դարձել: Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր