Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

28 սեպ 2021 10:16

Փաշինյանի թույլ , անատամ ու կցկտուր ելույթը.հարցեր կային, որոնց մասին ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնելը ուղղակի պետք էր. «Փաստ»

Նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ հեռավար տարբերակով, քանի որ նա Նյու Յորք չէր մեկնել։ Սպասվում էր, որ պատերազմից հետո Հայաստանի «ղեկավարի» ելույթը պետք է լիներ ծանրակշիռ, քանի որ դրանում առկա շեշտադրումները պետք է ուղղվեին ոչ միայն ներքին լսարանին, այլև միջազգային հանրությանը: Ավաղ... Փաշինյանի ելույթը թույլ էր, անատամ ու կցկտուր։ Եվ սա միայն մեր կարծիքը չէ, այդպես են գնահատել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բազմաթվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ: Անկասկած հայությանը հուզող կարևոր հարցեր կային, որոնց մասին ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնելը ուղղակի պետք է Հայաստանի փաստացի «ղեկավարի» գլխավոր պարտականությունը լիներ։


Սակայն դրանց մասին Փաշինյանն անգամ հարկ չհամարեց որևէ ծպտուն հանել։ Խոսքը վերաբերում է, օրինակ՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը։ Հարցը միայն այն չէ, որ Թուրքիան զինում էր Ադրբեջանին, իսկ ադրբեջանական բանակը վերցրել էր իր անմիջական վերահսկողության տակ, այլև այն, որ Արցախի դեմ կռվելու համար Սիրիայից ու Լիբիայից հազարավոր վարձկան ահաբեկիչների էր հավաքագրում։ Պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում էին Թուրքիայի հանցագործ գործելակերպի մասին, որը միտված էր արցախահայության նկատմամբ ցեղասպանություն իրագործելուն, սակայն պատերազմից մեկ տարի անց Փաշինյանը լռության է մատնում պաշտոնական Անկարայի հանցագործությունների շարքը։ Իսկ ահա նրա փոխարեն Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն է Թուրքիային մեղադրել Արցախյան հակամարտությանը միջամտելու մեջ:


Թերևս Թուրքիայի նախագահը նաև այս հանգամանքը կարող է գնահատել որպես դրական ուղերձներ Հայաստանի վարչապետից։ Դե, անհրաժեշտ պահին Թուրքիայի հանցանքները լռության մատնելուց առավել դրական ուղերձ երևի թե դժվար է պատկերացնել։ Թուրքիային անդրադառնալու հետ մեկտեղ Փաշինյանը պարտավոր էր ՄԱԿ-ում հանգամանորեն ներկայացնել Ադրբեջանի բազում հանցագործությունները, որոնց գլխավոր նպատակը Արցախում հայության իսպառ բնաջնջումն է։ Սակայն մի քանի ոչ թիրախային ձևակերպումների հետ նա իր մեջ հազիվ ուժ գտավ քիչ թե շատ անդրադառնալու գերիների խնդրին, թե նրանք Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկվել և դրա վերաբերյալ ապացույցներ կան։


Փաշինյանի անդրադարձը գերիների թեմային ինչ-որ առումով նաև զարմանալի էր, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե գերիների խոշտանգման մասին ահասարսուռ փաստերը հորինված պատմություններ են։ Տարակուսանք է հարուցում նաև այն փաստը, որ Փաշինյանն իր ելույթում կրկին խոսում էր խաղաղության դարաշրջան բացելու, սահմանազատման ու կոմունիկացիաների բացման մասին։


Բայց ներկայիս պայմաններում ի՞նչ սահմանազատման մասին խոսք կարող է լինել, երբ հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու ոչ միայն հրաժարվում է հեռանալ, այլև նոր սպառնալիքներ է ստեղծում սահմանամերձ բնակչության համար։ Մի՞թե հնարավոր է խաղաղություն հաստատելու հույսեր տածել մի երկրի հետ, որը խոշտանգումների է ենթարկում գերիներին, խաղաղ բնակիչներին ու հայտարարում է, թե Արցախյան հիմնախնդիր այլևս չկա։ Սրանք հարցեր են, որոնց մասին իշխանությունները ի վիճակի չեն լրջորեն մտածել։ Նրանք Հայաստանն արդեն իսկ միջազգային հարաբերություններում մանրադրամի են վերածել:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր