Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

12 հոկ 2021 16:43

Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն այժմ վրացական բանտում է, սպառնացել է, որ կհասնի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պետական այլ պաշտոնյաների հրաժարականին. հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը: Նա համապատասխան ուղերձը փոխանցել է իր կողմնակիցներին Ռուսթավիի բանտից:

Նամակում նախկին նախագահը խոստացել է իր հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի և վրաց ժողովրդի հետ Ղարիբաշվիլիին «դուրս շպրտել» կաբինետից:

«Ես և Մելիան ենք լինելու նրանք, ովքեր վրաց ժողովրդի հետ վռնդելու են Ղարիբաշվիլիին իր գրասենյակից»,- վստահեցրել է նա:

Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, որն ավելի վաղ կասկածել էր, որ նախկին նախագահն իրոք սովամահ է լինում բանտում՝ հայտարարելով, որ Սահակաշվիլին օրական մի քանի լիտր մեղր է ուտում ու բնական հյութ խմում:

Ղարիբաշվիլին նաև բացառել է Սահակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր