Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

18 հոկ 2021 15:33

Տեսանյութ.Առողջներին բժիշկ պետք չի, հիվանդներին է պետք.Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ դու առողջ ես, պատվաստվիր, որ չհիվանդանաս,կողքինիդ չվարակես

Առողջապահության նախարարության դիմաց այսօր՝ հոկտեմբերի 18-ին բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները բողոքում են առողջապահության նախարարի հայտնի հրամանը վերանայելու, չեղարկելու պահանջով, որով նախատեսվում է կամ պատվաստվել, կամ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել:


Ակցիայի մասնակիցներից մեկը, ով ներկայացավ որպես բժիշկ, ասաց. «Մենք այսօր մեկ այլ կարգախոսով ենք հանդես գալիս: Բացի այն, որ դեմ ենք պարտադրանքին, այլ նաեւ դեմ ենք մոլորությանը: Մոլորություն ենք մենք նկատում. Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ դու առողջ ես, պատվաստվիր, որ չհիվանդանաս, դու առողջ ես, պատվաստվիր, որ կողքինիդ չվարակես: Հուզական ֆոնի վրա առողջապահության նախարարությունն իրականացնում է կեղծ, մարդասիրական քաղաքականություն: Պարտադրանիք տակ խոսվում է մարդասիրությունից, հետեւաբար, ես իմ պարտքն եմ համարում խոսել մեր արժեհամակարգից: Առողջներին բժիշկ պետք չի, հիվանդներին է պետք: Սա ասում է Հիսուս Քրիստոսը:



Ես բժիշկ եմ, օգտագործում եմ դեղորայք, անզգայացնող, ցավազրկող դեղամիջոցներ: Ես դեղորայքին դեմ չեմ, դեմ եմ մոլորությանը: Եկեք այս շունն ու կատուն թարգենք եւ անցնեք կառուցողական, երկխոսության դաշտ»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց այսօր Իսպանիայում բողոքի ակցիա իրենց երեխաներին չեն ուղարկելու դպրոց պատվաստումների պարտադրանքի դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր