Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

25 նոյ 2021 13:05

7-10 միլիոն դոլարանոց Pegasus ծրագրով ստացված տեղեկությունը չի հանրայնացվում, հետապնդելու համար է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին Apple ընկերությունից նամակ է ստացել, թե հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, դեռևս սեպտեմբերին էր պարզել, որ բջջայինում գործել է գաղտնալսող այդ ծրագիրը։


«Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին միջազգային որոկավարում ունեցող տեղեկատվության անվտանգության մասնագետներն իրականացրել են իմ հեռախոսի զննում, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը, բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերություններից, չուզեցի այդ մասին բարձրաձայնել, երեկ, երբ ստացա նամակը, որոշից բարձրաձայնել այդ մասին և հանրայնացնել տեղեկությունները, որ մեզ հասու էր դեռ սեպտեմբերին»։


Վանեցյանը նշեց, որ Pegasus-ը վնասակար է և անթույլատրելի։ Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե կան համապատասխան հիմքեր, դատարանի որոշման հիման վրա, պետությունը իրավունք ունի գաղտնալսել անձին։


Վանեցյանը տեղեկացրեց, որ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ NSO Group ընկերությունը այդ ծրագիրը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները, այլ ընկերությունը որոշակի գումարի դիմաց՝ 7 միլիոնից 10 միլիոնի շրջանակներում բաժանորդագրվում են ծրագրին։


«Պատվիրատուն ասում է՝ խնդրում ենք մեր երկրում հսկողության տակ վերցրեք այս անձանց և հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտելու նրանց մուտքը բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացած հեռախոս»։
Վանեցյանը նշեց, որ տվյալները ստացվում և պահպանվում են ոչ թե ՀՀ իրավապահ մարմիններում, այլ ընկերության կենտրոնական գրասենյակ, որից հետո դա տրամադրվում է պատվիրատուին։ NSO Group ընկերությունը հայտարարել էր, որ համագործակցում են պետությունների հետ՝ թույլատրություն ստանալով մուտք գործել երկրի բջջային օպերատորների համակարգ։


«Թույլատրողը պետության ներկայացուցիչն է՝ նա է, ում վրա պետությունը դնում է պարտականությւնը՝ կլինի դատախազությունը, կլինի ԱԱԾ-ն»։


Վանեցյանը տեղեկացրեց, որ Pegasus-ը օգտագործելու համար դատական որոշում պետք չէ, ինչը հաստատում է, որ գաղտնալսումը ապօրինի է։


«Եթե նկատել եք, երբևիցե այս ծրագրով ստացված տեղեկությունները չեն հանրայնացվում, չեն օգտագործվում քրեկան գործերի քննության ժամանակ, որովհետև այդ տեղեկությունները ապօրինի են ստացվում և իշխանությունը դա օգտագործում է բացառապես իրենց ոչ հաճո լրագրողներին, իրավապաշտպաններին, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու և հետապնդելու համար»։


Ծրագրի շնորհիվ հեռավար հնարավոր է հասանելիություն ստանալ անձի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատիրոջ իմացության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր