ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

02 դեկ 2021 15:18

Պալմիրայի թատրոնի հաղթական կամարի վերականգնումից մինչև դասախոսների փոխանակում

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պալմիրայի թատրոնի հաղթական կամարի վերականգնումից մինչև դասախոսների փոխանակում՝ Գիոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետական համալսարանը (ԳՔՄՊՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն (ՃՇՀԱՀ) ընդլայնում են համագործակցության շրջանակները։

ՃՇՀԱՀ-ի նիստի դահլիճում հայ և ռուս գործընկեր բուհերը կնքեցին համագործակցության պայմանագիր, որը հայկական կողմից վավերացրեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ռուսական կողմից՝ ՌԴ-ի Գիոդեզիայի և քարտեզագրման Մոսկվայի պետհամալսարանի ռեկտոր Նադեժդա Կամինինան։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ի անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի նախագահին և ՌԴ-ի պետական գրանցման կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավարին ոչ միայն ցուցաբերած աջակցության, այլև կրթության մոդեռնիզացման մեջ կողմերի ներգրավվածության համար։ Մեր նախագծերը հնարավոր է իրականություն դարձնել միայն ուղիղ երկխոսության և ակտիվ համագործակցության միջոցով, քանի որ հենց նման պայմաններում մենք կարող ենք կոնստրուկտիվ զարգացում ապպահովել։ Այս համագործակցությունը սկիզբ է մեծ ճանապարհի»,-ասաց ԳՔՄՊՀ ռեկտորը։

Համագործակցության պայմանագրի վավերացմանը  ներկա էին  ՌԴ-ի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրման դաշնային ծառայության ղեկավար Օլեգ Սկուֆինսկին և ՀՀ անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Ողջունելով այս նոր ծրագիրը  կողմերը առանձնակի կարևորեցին համագործակցությունը հույս հայտնելով, որ պրոֆեսիոնալ կրթական ալյանսների ստեղծումը ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակներում կապահովվեն երկրների և տնտեսությունների կայուն զարգացում։
«Համոզված եմ, որ այս պայմանագրի վավերացմամբ նոր ազդակ կհաղորդվի մեր երկու բուհերի հաղորդակցմանը՝ հիմք ընդունելով հետագա համատեղ գիտակրթական ծրագրերը և նախագծերը»,- ողջունելով հյուրերին ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Միևնույն ժամանակ ռեկտորը ներկայացնելով համալսարանի գիտակրթական ռազմավարական հիմնական ուղղությունները տեղեկացրեց նաև, որ համալսարանի համար տարին հոբելյանական է՝ լրանում է 100 ամյակը։

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գեոդեզիայի, քատեզագրության և տարածական տվյալների բնագավառներում կրկնակի դիպլոմների տրամադրմամբ՝ համատեղ ցանցային կրթական ծրագրերի մշակում և իրականացում: Ինչպես նաև ներառյալ բարձրագույն կրթության բոլոր մակարդակների, դոկտորանտուրայի, լրացուցիչ մասնագիտական կրթության և ակադեմիական շարժունակության ծրագրերը։ Գիտական համատեղ հետազոտությունների և միջոցառումների կազմակերպում ու անցկացում, արդյունքների հրապարակում ազգային և միջազգային առաջատար պարբերականներում։ Գիտահետազոտական, կրթական, հասարակական-մշակույթային, ազգային և միջազգային ծրագրերի ու նախագծերի համատեղ իրականացում։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակում։ Համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացում՝ ցանցային գործընկերության ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։
 
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր