Տեսանյութ.Իշխանությունները ԶՈՒ–ում թիրախներ են նշանակում, որոնց վրա գործեր են ջարդվելու.Առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը վրանները բուտկաներով փոխարինելը չէ

«Մենք ունենք երկու խնդիր. առաջինը, նոր ձեւավորված բնագծերում հիմնական բնագծերի ձեւավորում, որը ենթադրում է սոցիալ-կենցաղային պայմանների ապահովում, կոմունիկացիաներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որը հնարավորություն կտար եւ մատակարարումներ իրականացնել եւ թիկունքային ապահովման եւ սպառազինության առումով: Ունեն երկրորդ խնդիրը. նմոր իրողությունները ստիպում են Հայաստանի և Արցախի Հանրապետություններին կտրուկ վերանայումներ իրականացնել առաջնագծում, որն առ այս պահը չի իրականացվել»,-ասաց նա:
Աբրահամյանի կարծիքով, իշխանությունը, նաև որոշ շրջանակներ նպատակային ձևով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել շատ կենցաղային մակարդակում, օրինակ՝ վրանները բուտկաներով փոխարինելու տեսանկյունից, կամ՝ եթե բետոնե պատնեշներ կան, նշանակում է, որ կա ամուր դիրք և այլն: