Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

20 դեկ 2021 13:17

Գրավոր փաստաթղթի հիման վրա՝ Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը անցել է Ադրբեջանի տիրապետության տակ .ԳՇ-ի պատասխանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Գլխավոր շտաբից ստացել է դեռևս ամիսներ առաջ ուղարկած իր գրավոր հարցման պատասխանը՝ թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա են մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցել գործընթացները։


Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ չի կարող շատ մանրամասներ ներկայացնել հարցման պատասխանից, քանի որ գաղտնիության վերաբերյալ պարտավորություն է ստորագրել, միևնույն ժամանակ հայտարարեց, որ ԳՇ պատասխանը փաստում է, որ 2020թ-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել Գորիս –Կապան ճաապարհից։


«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ ԳՇ պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակելու։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, իսկ Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», - հայտնեց Մանուկյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր