Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

08 փետ 2022 13:31

Բաքվի նոր հայտարարությունը․ Բաքուն չի պատրաստվում հրաժարվել հայկական եկեղեցիների ու հուշարձանների ալբանացման պետական քաղաքականությունից

Ադբեջանի մշակույթի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որով փաստացի վերահաստատում է Արցախի հայկական եկեղեցիները ալբանացնելու մտադրությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանն, իբր, միշտ հարգանքով է վերաբերվել իր պատմական, մշակութային ժառանգությանը՝ անկախ դրա կրոնական, էթնիկ ծագումից։
«Ադրբեջանի պաշտոնատար անձինք մի անգամ չէ, որ ասել են՝ «ազատագրված տարածքներում» գտնվող պատմական, կրոնական հուշարձանները վերաբերում են ադրբեջանական ժառանգությանը և դրանց պահպանումը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես ապացույց կարելի է մատնանշել Շուշիում մզկիթների հետ մեկտեղ երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չի նշում, որ Շուշիի եկեղեցիները՝ Կանաչ Ժամն ու Սուրբ Ղազանչեչոց եկեղեցին, պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն ու հայկական են։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները ներկայացնելով որպես ալբանական ու ուղղափառ՝ ենթարկում է կամայական «վերականգնման»։ «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական և էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում և հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայում մոտիտորինգ է իրականացնում «ազատագրված տարածքներում»։
 
Ինչ վերաբերում է հնագույն ալբանական ժառանգությանը «օկուպացիայից ազատագրված տարածքներում», ապա պետք է նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ դրա ուսումնասիրության համար, որի կազմում են, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան փորձագետներ։ Եվ երբ անվտանգությունը թույլ տա, աշխատանքային խմբի անդամները քրիտոնեական այդ ժառանգության մոնիտորինգ կիրականացնեն ու կհետազոտեն։։
Կեղծիքների հայտանբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ ու կներկայացվեն միջազգային հանրությանը»,-ասվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պաշտոնական Բաքուն չի պատրաստվում հրաժարվել Արցախի գրավյալ տարածքների հայկական պատմական, կրոնական ու մշակույթային հուշարձանների ու եկեղեցիների ալբանացման պետական քաղաքականությունից։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)» վերացնելու համար։ «Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ասել էր Քերիմովը։ Քերիմովի այս հայտարարություններն այսօր դատապարտել էր ՀՀ ԱԳՆ-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր