Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 փետ 2022 11:02

Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, չի խնդրի իր տարածք ռազմական ուժ մտցնել, մենք ինքներս կարող ենք վերահսկել

Հայաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը և չի դիմելու ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը։

«Հայաստանում այն իրավիճակը չէ, որ ստիպված լինենք դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Մեր երկրում բավականին բարդ իրավիճակ է, բայց Հայաստանի իշխանություններն այն վերահսկում են»,- ասել է Արսենյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ «սահմանային միջադեպերի» պատճառով ՀԱՊԿ-ին չի խնդրի իր տարածք ռազմական ուժ մտցնել։

«Առկա սպառնալիքը համակարգային է։ Մենք ի վիճակի ենք այն չեզոքացնել։ Փաշինյանի գլխավորած քաղաքական իշխանության ուժը նրանում է, որ նախընտրում է խնդիրները կարգավորել բանակցությունների, ոչ թե կրակոցների միջոցով»,- ասել է Արսենյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր