Տեսանյութ.Քրիստոսի հուշարձան-համալիրի կառուցումը կարող է սեպ հանդիսանալ Մեծ Թուրանի դեմ պայքարում
![](https://www.pastinfo.am/news_images/450/1347159_1/f6206398581a8a_6206398581ac9.thumb.jpg)
Ռեժիսորը եւս հայտ է ներկայացրել մասնակցելու Քրիստոսի հուշարձան-համալիրի կառուցման աշխատանքներին։ Նա համոզված է, որ գաղափարի իրականացումը ճիշտ ներկայացնելու դեպքում այն կարող է միանգամից մի քանի խնդիր լուծել, այն է՝ միավորել մեր պառակտված հասարակությունը, դառնալ քրիստոնյա աշխարհի համար ուխտագնացության վայր ու, ի վերջո, սեպ՝ պանթուրքիզմի ծրագրերում։
Մասնավորապես՝ նրա դիտարկմամբ՝ հուշարձան-համալիրը ամփոփված է լինելու աստվածաշնչյան փիլիսոփայության տեսանելի կենսագրական դրվագներով՝ հիմնականում հարթաքանդակների տեսքով, որպիսի համալիր, ըստ նրա, աշխարհում գոյություն չունի։
«Այն կարեւոր դերակատարում կունենան այդ համայնքի, որտեղ տեղադրվելու է հուշարձանը, հարակից շրջանների եւ, ի վերջո, ամբողջ երկրի զարգացման համար»,- այսօրվա ասուլիսում ասել է Ռ.Հովհաննիսյանը։ Որպես նախագծերից մեկի հեղինակ՝ նա կարեւորեք է, որ հուշարձանի տարածքը պետք է ապահովված լինի ուխտագնացության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ «Այդպիսով՝ կարող է դառնալ աշխարհում քրիստոնյաների համար ուխտագնացության բացառիկ վայր։ Այն կծառայի որպես միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար»- ասել է Ռ. Հովհաննիսյանը։
Համալիրի կառուցումը խթան կհանդիսանա պառակտված հասարակությունը միավորելու՝ հավատքի, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ։ «Բացի այդ ՝ հուշահամալիրի ռազմավարական նշանակությունը կարող է նորովի գրավել աշխարհի ուշադրությունը՝ դեպի հինավուրց Հայաստան»,- նշել է Ռ.Հովհաննիսյանը՝ նշելով, որ շինարարության պահից սկսած, համապատասխան կազմակերպական աշխատանքների դեպքում, կարելի է այն ծառայեցնել որպես ուխտագնացության վայր։
«Բոլորս գիտենք, որ վերջին ժամանակներս շատ է ակտիվացել Մեծ Թուրանի գաղափարը՝ թուրքալեզու ու հատկապես Թուրքիայի կողմից։ Այն ունի Հրապարակել են Մեծ Թուրանի քարտեզ, որտեղ չկա Հայաստանը։ Ցավալի է, բայց փաստ է եւ ակտիվացել են այս հարցում»,- արձանագրել է գործիչը ու նկատել, որ 2020 թվականի թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմը փոխել է առաջնահերթությունները ծառացած խնդիրների հանդեպ, որովհետեւ խնդիրները փոխվեցին, եթե շատ հացերում գնում էինք դեպի զարգացում, ապա պատերազմը դա փոխեց։
«Հայաստանը Քրիստոնեության ավանգարդն է, որից այն կողմ սկիզբ է առնում մահմեդական աշխարհը։ Հայաստանը փակում է պանթուրքիզի ճանապարհը, իսկ Մեծ Թուրանի գաղափարն ունի ոչ միայն ազգային, այլ նաեւ կրոնական բնույթ։ Հուշարձան համալիրը կարող է սեպ հանդիսանալ Մեծ Թուրանի դեմ պայքարում»,- հայտարարել է Ռ.Հովհաննիսյանը։
Նրա արձանագրմամբ՝ արձանի տեղադրման ամենապարզ պատճառաբանությունն այն է, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք եւ առաջինն են ընդունել Քրիստոնեությունը։
«Իսկ ով է ասում, որ հավատքը չի կարող դիտարկվել որպես զենք՝ պայքարի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է մշակութային գործիչը ու ընդգծել՝ Ծառուկյանի գաղափարը կրում է նախ՝ ազգային, պաշտպանական, ռազմավարական, հետո նոր կրոնական բնույթ, բայց հիմքում և ամբողջական դիտարկվում է կրոնական բնույթը, հավատքի միաբանության խորհուրդը։
Ռուբեն Հովհաննիսյանը նաև նշեց այն վայրերը, որտեղ տեսնում է գաղափարի իրականացման համար ճիշտ տարբերակը։
«Այդ վայրերն են՝ Եղեգնաձորի Արատես գյուղը, Խոր Վիրապը և Հատիս լեռը։ Աստծո որդու հետ ուխտ ենք անելու»,- ասաց մշակութային գործիչը։