ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

17 փետ 2022 17:17

Ի՞նչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը

Oragir.news-ը Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։
Հիշեցնենք, որ գործող իշխանությունները քրեականացրել են պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումների համար, այդ գործերը ստացել են ընդհանուր անվանում՝ «քֆուրի գործ», և կա արդեն «քֆուրի գործով» առաջին դատավճիռը։

Oragir.news-ը Ոստիկանությանը բառերի և արտահայտությունների ցանկ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ստորև թվարկված արտահայտություններից որո՞նք կարելի է օգտագործել Նիկոլ Փաշինյանին բնութագրելիս, և դա չի դառնա քրգործի առիթ։ Նշենք, որ Ոստիկանությանը ուղարկել էինք Փաշինյանի հասցեին սոցցանցերում երբևէ հնչած արտահայտությունները։ Դրանք են․ 1․ Տավարի ցավ, 2․ Կով, 3․ Ոչխար, 4․ Դավաճան, 5․ Կապիտուլյանտ, 6․ Պիղծ, 7․ Սրբապիղծ, 8․ Հողատու, 9․ Բռնակալ, 10․ Քայլառաստ, 11․ Ֆուցըն, 12․ Մարդակեր, 13․ Բոզ, 14․ Առաջնացռուկի խլյակ, 15․ Բղջախոհ, 16․ Ծծան՝ տետրի ներդիրի իմաստով, 17․ Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով, 18․ Ազգակործան, 19․ Պատուհաս, 20․ Գառլախ, 21․ Չաթլախ, 22․ Քաղաքական տրյապկա, 23․ Անիծյալ, 24․ Չարի ծառա, 25․ Ստամբուլի բիճ, 26․ Բոզի տղա։
 
Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նյութերի նախապատրաստման, ինչպես նաև գործողության քրեաիրավական որակման հանգամանքը էականորեն կախված է կոնկրետ իրավիճակում դրսևորված արարքի առանձնահատկություններից՝ մասնավորապես տուժողի սուբյեկտիվ ընկալման և կատարողի կամարտահայտության ենթատեքստի կամ հասցեավորվածության աստիճանից»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր