Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավտովթար՝ Շիրակի մարզում, «Dodge»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա անչափահաս վիրավոր    

22 փետ 2022 15:40

Երեկոյան Ձեզ հրավիրում եմ «Յասաման» ռեստորան՝ տեսնելու` տվյալ պատվիրակությունը լինելո՞ւ է մեզ մոտ, թե՞ ոչ. աշխատակից

«Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

168.am-ը մանրամասներին տեղեկանալու համար կապ հաստատեց «Յասաման» ռեստորանի տնօրինության հետ:


Մեզ հետ զրույցում որպես ռեստորանի ղեկավար  ներկայացած Արուսը չցանկացավ բացել փակագծերը՝ նկատելով, որ նման հարցեր չեն քննարկում:


«Եթե ձեզ շատ հետաքրքիր է՝ տվյալ պատվիրակությունը լինելո՞ւ է մեզ մոտ, թե՞ ոչ, երեկոյան Ձեզ հրավիրում եմ «Յասաման» ռեստորան՝ տեսնելու: Ես հիմա գրանցման, չեղարկման, հաստատման մասին որևէ տեղեկություն չեմ կարող փոխանցել. դրա իրավունքը, կարծում եմ, չունեմ էլ»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր