Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մար 2022 11:18

Եղանակը Հայաստանում

Մարտի 4-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, որոնք ցերեկը առանձին հատվածներում կպահպանվեն: Այս գիշեր հնարավոր է ամպրոպ: Օդերեւութաբանները նաեւ հարավային քամու ուժգնացում են կանխատեսում՝ տեղ-տեղ մինչեւ 18-23 մ/վրկ։
 
Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, ցերեկը՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 14-18 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը ցերեկը՝ +6 +8 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ -3 +2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ 0 -3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +3 +6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -4,

Լոռիում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +3 +6,

Տավուշում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +6 +10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +4 +8,

Արարատում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +7 +10,

Արմավիրում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +6 +9,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +5 +8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +10 +14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +7 +10,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +8 +12։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր